Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սեյրան Օհանյանն չպատասխանեց հարցին

Սեյրան Օհանյանն չպատասխանեց հարցին
26.02.2017 | 17:25

ՕՐՕ դաշինքը ներկայացնող Սեյրան Օհանյանն անպատասխան թողեց հարցը, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանից։ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե ՕՐՕ-ն միակ ուժն է, որը վերահսկողությունից դուրս է։ Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։


Արձագանքելով այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ նստել ու խոսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ «Միակ բանը, որ ակնկալում եմ, նրանք պետք է ներողություն խնդրեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ